Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Եռաչափ փրինթերով տպագրված ընկերքը կօգնի կրճատել մայրական մահացությունը. news.am

Եռաչափ փրինթերով տպագրված ընկերքը կօգնի կրճատել մայրական մահացությունը. news.am

University of Maryland -ի գիտնականները եռաչափ փրինթերով տպագրել են ընկերք, որը կարող է օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում ընկերքը, ինչու է զարգանում նախաէկլամպսիան ու ինչպես կարելի է կանխել հղիության ընթաքում բարդությունների առաջացումը: Այդ բոլոր գիտելիքները, գիտնականների խոսքով, կարող են օգնել կրճատել մայրական մահացությունը:

Ընկերքն ուսումնասիրելը հեշտ գործ չէ, քանի որ զանազան կաթնասուների մոտ դրա կառուցվածքը տարբերվում է, դրա համար էլ կենդանիների վրա կատարված փորձարկումներից ստացված տվյալները ոչ միշտ են թույլ տալիս համարժեք տեղեկություններ ստանալ այն գործընթացների մասին, որոնք մարդու օրգանիզմում են կատարվում: Բացի այդ, ընկերքը ձեւավորվում է միայն հղիության ժամանակ, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն ուսումնասիրելու հարցում:

Կենսատպագրության օգնությամբ գիտնականներին հաջողվել է ստեղծել այդ բարդ օրգանը, որը կարող է օգտագործվել որպես մոդել նախաէկլամպսիայի զարգացման պատճառներն ուսումնասիրելու, նաեւ ընկերքի վրա զանազան դեղերի ազդեցությունը գնահատելու համար: Նախաէկլամպսիայի զարգացման հնարավոր պատճառներրց մեկն, ըստ հետազոտողների, տրոֆոբլաստների միգրացիայի խախտումն է, ինչը հանգեցնում է ընկերքային արյան հոսքի խնդիրների:

Օգտագործելով տպագրված ընկերք՝ Ջոն Ֆիշերն ու նրա գործընկերները կարողացել են ապացուցել, որ աճի էպիդերմալ գործոնն ազդում է թրոֆոբլաստների միգրացիայի վրա ու հնարավոր է, որ այն կարող է օգտագործվել հղիության ժամանակ՝ նախաէկլամպսիայի կանխարգելման ու բուժման համար: Նախաէկլամպսիան տարեկան տասնյակ հազարավոր կյանքեր է խլում:

Տպագրության եռաչափ մոդելն ավելի հարմար է, քան մինչ այդ գործածվող երկչափ մոդելները: Հեղինակները համարում են, որ դրա օգնությամբ իրենք կարող են ավելի շատ բան իմանալ նաեւ այլ խանգարումների, օրինակ, ընկերքի սերտաճման մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 3dtoday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ